Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը պլանավորում է մինչև այս տարվա սեպտեմբեր ամբողջ աշխարհն ապահովել անլար ինտերնետով: Այս մասին, հղում անելով ամերիկյան ավիատիեզերական կորպորացիայի նախագահ Գվին Շոթվելին, հայտնում է Reuters-ը:
Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է գործարկել 12.000 արբանյակ, որոնք կապահովեն անլար ինտերնետ:
Հայտնի է, որ սարքերի ընդհանուր արժեքը մոտ 10 միլիարդ դոլար է:
Macquarie Group վեբ-կոնֆերանսի ժամանակ Շոթվելը հայտնել է, որ արդեն շուրջ 1800 արբանյակ հաջողությամբ տեղակայվել են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը