«Շնորհակալություն, Օլեչկա»․ Բուզովան ինքն իրեն 2 միլիոն ռուբլի արժողությամբ ականջօղեր է նվիրել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շնորհակալություն, Օլեչկա»․ Բուզովան ինքն իրեն 2 միլիոն ռուբլի արժողությամբ ականջօղեր է նվիրել

Օլգա Բուզովան բաժանորդների առջեւ պարծեցել է թանկարժեք նվերով, որը մատուցել է ինքն իրեն: Instagram-ի իր էջում երգող հաղորդավարուհին ցուցադրել է Van Cleef & Arpels հայտնի ոսկերչական տան ադամանդներով ականջօղեր: Դրանց գինը կազմում է մոտ երկու միլիոն ռուբլի, հայտնում է Teleprogramma.pro կայքը։

«Լավագույն նվերներն ինձ մատուցում են իմ ընկերուհիներն ու ես ինքս։ Ինձ համար վերցրել եմ Van Cleef ապրանքանիշի ադամանդներով այս իրը։ Պարզապես անիրական են։ Պարզապես տեսեք, ինչպես են փայլում արեւի լույսի ներքո։ Որքան նուրբմ էլեգանտ են։ Կարելի է ամենհ ինչի հետ համադրել», – կադրում ասել է Բուզովան։

«Ապրի Օլեչկան։ Շնորհակալություն, Օլեչկա, որ այդքան սիրում ես Օլեչկային։ Անմիջապես կկրեի, սակայն կերպարիս չեն սազում», ինքն իրեն շնորհակալություն է հայտնել աստղը։

news.am