«Այդ ազգադավ պոպուլիստին հիշեցրեք, որ իր կողմից ժամանակին բնութագրված «կիրթ» Ալիևը նոր տեխնոլոգիաներով սեփական բանակը սպառազինելու մասին է հայտարարում». Սենոր Հասրաթյան
Advertisement 1000 x 90

«Այդ ազգադավ պոպուլիստին հիշեցրեք, որ իր կողմից ժամանակին բնութագրված «կիրթ» Ալիևը նոր տեխնոլոգիաներով սեփական բանակը սպառազինելու մասին է հայտարարում». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր էջում գրում է. «Խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են… Երեկ մենք էինք այդպես մտածում ու գործում, այսօր՝ մեր թշնամին… Ճչացեք, գոռացեք իշխանությունը նորից զավթած այս անճարակ «խաղաղապաշտների» ականջին, եթե պետք է, հրելով զարթնեցրեք նրանց գիտակցությունը… Այդ ազգադավ պոպուլիստին էլ հերթական անգամ հիշեցրեք, որ իր կողմից ժամանակին բնութագրված «կիրթ» Ալիևը նոր տեխնոլոգիաներով սեփական բանակը սպառազինելու մասին է հայտարարում և Հայաստանին սպառնում այլևս չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը…

Հայե՜ր, մի եղեք այդքան անտարբեր ձեզնից մի քիչ հեռու ապրող հայի ճակատագրի հանդեպ, քանզի շատ հավանական է, որ ժամանակ հետո նրա ճակատագիրը դառնա նաև ձեր ճակատագիրը… Սրանք լոկ խոսքեր չեն, այլ մեր պատմությամբ հաստատագրված իրողություններ… Իսկ պատմությունը կրկնվելու հատկություն ունի…»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1283050718777598&id=100012180459090

 



Նման նյութեր