ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ պայթեցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։







