Սիրիահայ ընտանիքների երեխաների համար քաղաքապետարանը միջոցառումներ է կազմակերպել
Advertisement 1000 x 90

Սիրիահայ ընտանիքների երեխաների համար քաղաքապետարանը միջոցառումներ է կազմակերպել

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող հանդիսություններում, ավանդույթի համաձայն, մեծ տեղ են զբաղեցնում մանկական միջոցառումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի նույնպես կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ` 4000 երեխաների համար: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում  երեխաները դիտում են Հովհ. Թումանյանի հեքիաթի մոտիվներով բեմադրված «Քաջ Նազարի նոր արկածները» տոնական երաժշտական ներկայացումը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առաջին օրվա ներկայացումներից մեկին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առիթով և վստահեցրել, որ մանուկների համար կազմակերպվող ցանկացած նախաձեռնություն, այդ թվում և Ամանորի տոնական ծրագրերը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ուշադրության կենտրոնում են, դե իսկ միջոցառումները   շարունակական բնույթ կկրեն: Ներկայացումն այս օրերին կդիտեն անապահով ընտանիքների երեխաներ, հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների և տարբեր սոցիալական խմբերի երեխաներ:



Նման նյութեր