Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին մեկնելու է Անթալիա` թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի արդիական հարցերը:
Քննարկվելու է Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Արևելյան Միջերկրական ծովի և Սևծովյան տարածաշրջանի իրադրությունը:
Դիվանագետները հանդիպման ընթացքում կշոշափեն Թուրքիայում գտնվող ՌԴ քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության ապահովման հարցերը՝ հաշվի առնելով, որ հունիսի 22-ից լիարժեք վերականգնվել է երկկողմ ավիահաղորդակցությունը։