Քաշաթաղում բեռնատարի վթարի հետևանքով 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել
Advertisement 1000 x 90

Քաշաթաղում բեռնատարի վթարի հետևանքով 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

Ադրբեջանի հսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանում ռազմական բեռնատարի վթարի հետևանքով մահացել է երկու ադրբեջանցի զինծառայող։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Հաղորդագրության համաձայն, հունիսի 28-ին ցերեկային ժամերին «ԿամԱզ» ռազմական բեռնատարի վթարի հետևանքով մահացել են ադրբեջանական բանակի զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Զեյնալլի Ջոշգուն Չինգիզ օղլուն և զինվոր Ռագիմլի Օրհան Էլհան օղլուն: