«Հայ ժողովրդի ամենամեծ դավաճանին և ամենամեծ թշնամուն հաջողվել է իր կողմից իրականացված մեղքերն ու դավաճանությունը բարդել ևս 688․761 մարդու վրա». Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Հայ ժողովրդի ամենամեծ դավաճանին և ամենամեծ թշնամուն հաջողվել է իր կողմից իրականացված մեղքերն ու դավաճանությունը բարդել ևս 688․761 մարդու վրա». Էդգար Ղազարյան

Ներկայացնում ենք Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումներից.

«1+688․760=688.761 կապիտուլյանտ 223 օրում

2021 թվականի հունիսի 27-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայ ժողովրդի պատմության մեջ մի շատ ուշագրավ արձանագրում է կատարել։ Պաշտոնական հաղորդագրության մեջ այն ձևակերպված է իբրև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ» որոշում, որում արտացոլված են նաև կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների օգտին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ 2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություն տեղի չի ունեցել, այլ կազմակերպվել է իշխանության բռնազավթում, ուստի ԿԸՀ-ի արձանագրումները ունեն այլ իմաստ և բովանդակություն։ Այդ որոշման բովանդակությունից պարզ է դառնում, որ հայ ժողովրդի ամենամեծ թշնամու և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանի կողմից առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կողմ է քվեարկել 688․761 քաղաքացի։

Քանի որ այդ «ընտրություն» կոչված խեղկատակության հիմնական նպատակը եղել է ոչ թե իշխանության կազմավորումը, այլև 2020 թվականի 44 օրվա կործանարար պատերազմի պատասխանատվությունը այլոց վրա բարդելու հնարքը, ստացվում է, որ, եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին գոյություն ուներ ընդամենը մեկ կապիտուլյանտ, ով, բոլորից թաքուն և գաղտագողի ստորագրել էր հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր վիրավորների, հսկայական տարածքային կորուստների և պետությանը պատճառած միլիարդավոր դոլարների վնասից հետո Հայրենիքի թշնամուն հանձնելու նենգ և դավադիր փաստաթուղթը, ապա 2021 թվականի հունիսի 27-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է, որ այդ կարճ ժամանակահատվածում, դավաճան կապիտուլյանտների թիվը ավելացել է՝ կազմելով 688,761 մարդ։ Այն կազմում է Հայաստանում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 26,5%-ը, տվյալ պահին աշխարհում ապրող հայերի՝ 7,6%։ Անշուշտ, մեկ ժողովրդի համար այդքան մեծ թվով դավաճաններ ունենալը շատ մեծ շռայլություն է։ Այդ մարդկանց միավորում է սեփական կարծիքի բացակայությունը, իրենց հրամցված շտամպային մտածողությունը, խեղված արժեքային համակարգը, այլոց հանդեպ ունեցած ատելությունը, իրենց մեղքերն ու անհաջողություններն այլոց վերագրելու բարդույթը, այլոց հանդեպ ատելության հողի վրա մեկ անձի հանդեպ իրենց ունեցած չհիմնավորված և հիվանդագին վստահությունը, պետականության զգացողության բացակայությունը, հեղինակավոր մարդկանց՝ գիտնականների, զինվորականների, հոգևորականների, հաջողված գործարարների, մշակութային գործիչների տեսակետներին հակադրվելու՝ իրենց ինքնաարտահայտման հիվանդ զգացողությունը և այլն։

Հայ ժողովրդի ամենամեծ դավաճանին և ամենամեծ թշնամուն, որը նաև ամենամեծ ստախոսն ու սրիկան է, այս պահն հաջողվել է բազմաթիվ մանիպուլյացիաներով և ապօրինություններով իր կողմից իրականացված մեղքերն ու դավաճանությունը բարդել ևս 688․761 մարդու վրա։ Կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց և բունկերում պատսպարվելու առաջին իսկ րոպեներից նա սկսեց իր հանցանքներն այլոց վրա բարդելու գործընթացը։ Շուշին թշնամուն առեղծվածային կերպով հանձնելու հայրենադավ որոշումը դրա վառ ապացույցն էր։ Պարզվեց, որ առաջին օրը դրա մեղավորը Գագիկ Ծառուկյանն ու նրա ստեղծած կամավորական ջոկատն էր, հետո Շուշիի անկման մեղավոր դարձավ Արթուր Վանեցյանն ու իր կամավորական ջոկատը, հետո՝ մեղավորության հերթը հասավ ժամանակին Շուշին ազատագրած Սեյրան Օհանյանին, այնուհետև՝ մեղավորը դարձավ Օնիկ Գասպարյանը։ Այսուհետ կլսեք, թե ինչպես է նա իր բոլոր մեղքերը փորձելու բարդել այդ 688,761 մարդկանց վրա, որոնք կամավոր ստանձնեցին դավաճանին և թշնամուն վերստին աջակցելու հայրենադավ առաքելությունը՝ կործանելով ոչ միայն սեփական երկիրն ու իրենց ճակատագիրը, այլև վարկաբեկելով հայ ժողովրդին՝ ողջ աշխարհի առջև։

Անկախ ամեն ինչից, փաստը մնում է փաստ, որ իրականությունը չի փոխվում, այս ընտրություն կոչված խեղկատակությունը ոչինչ չի նշանակում․ Հայրենիքը մնում է հանձնված թշնամուն և այն մեզ ոչ ոք դեռ չի վերադարձել, զոհերը երբեք հարություն չեն առնելու, գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, պատճառված վնասները մեզ ոչ ոք չի փոխհատուցելու, իսկ դավաճանը երբեք չի ներվելու»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1120978835092252&id=100015404379664

 



Նման նյութեր