«Հնդիկներն իրենց գերվտանգավոր գոտում գտնվող երկրից գալիս են Հայաստան, պատվաստվում, թեստ հանձնում ու գնում. ԱՆ–ում ոչ մեկի տանձին չի, որ կարող ա իրանց հետ նոր շտամ բերեն ու երկրում նոր քաոս սերմանեն». Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հնդիկներն իրենց գերվտանգավոր գոտում գտնվող երկրից գալիս են Հայաստան, պատվաստվում, թեստ հանձնում ու գնում. ԱՆ–ում ոչ մեկի տանձին չի, որ կարող ա իրանց հետ նոր շտամ բերեն ու երկրում նոր քաոս սերմանեն». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նկարում Ֆրանսիայի կողմից վերջերս հրապարակված կորոնավիրուսի քարտեզն ա: Կանաչով նշված են առավել անվտանգ երկրները, կարմիրով՝ առավել վտանգավոր:

Հնդկաստանը գտնվում է առավել վտագավորների շարքում: Ավելին, այնտեղ հայտնաբերված «Դելտա պլյուս» շտամի համար սովորական հակամարմիններից 5 անգամ ավելի շատ հակամարմին պետք ա ունենաս, որ դիմակայես:

Այս օրերին Երևանի կենտրոնի տարբեր հատվածերում կտեսնեք մեծ քանակությամբ հնդիկների: Բանն այն է, որ Սաուդյան Արաբիան, որը համարվում է հնդիկ միգրանտների խոպաններից մեկը, չի ընդունում Հնդկաստանի պատվաստանյութը և այնտեղ պատվաստված հնդիկների մուտքն իր երկիր արգելում է: Հնդիկներն էլ իրենց գերվտանգավոր գոտում գտնվող երկրից գալիս ես Հայաստան, մուտք գործում երկիր, պատվաստվում, թեսթ հանձնում ու գնում: Ու առողջապահության նախարարությունում ոչ մեկի տանձին չի, որ կարող ա էդ հնդիկներն իրանց հետ նոր շտամ բերեն ու առանց այն էլ պատերազմ ու կորոնայի առաջին, երկրորդ ալիք տեսած երկրում նոր քաոս սերմանեն:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo?fbid=2669351496697045&set=a.1502556506709889

 



Նման նյութեր