
Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դեկտեմբերի 17-ին եռյակ է ծնվել՝ երեք տղա: Երեխաների հայրը՝ Արտակ Բաղդասարյանը, նշել է, որ երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով: Ծնողները երեխաներին անվանել են Ալբերտ, Արսեն և Արմեն անուններով:
«Կնոջս երկրորդ ծննդաբերությունն է, 32 տարեկան է: Մեծ աղջիկ էլ ունենք: Երեխաներս ու կինս դեռ հիվանդաոցում են, որովհետև երեխաների քաշը քիչ է, դեռ պետք է մնան բժիշկների հսկողության տակ»,- ասել է նա: