Այսօր` հունիսի 29-ին, առավոտյան 10:25ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին խոշոր ավտովթար էր։
Կար 6 տուժած` 5 երեխա` 12-14 տարեկան և 1 մեծահասակ` վարորդը։ Երեխաներն ունեին միջին և ծանր, բաց և փակ բազմակի վնասվածքներ (պոլիտրավմաներ)։ Հայկական Կարմիր Խաչի ընկերության Առաջին օգնության բաժնի ղեկավարի հետ մեկնում էինք Վարդենիս` առաջին օգնության դասընթաց իրականացնելու։
Միանգամից արձագանքեցինք, բոլոր տուժածներին ցուցաբերեցինք առաջին օգնություն` վիրակապեցինք և անշարժացրեցինք վնասվածքները։ Շտապ օգնության և փրկարար ծառայության մասնագետները դեպքի վայր հասան այն ժամանակ, երբ արդեն ավարտել էինք առաջին օգնության ցուցաբերումը։ Բոլոր երեխաներին տեղափոխեցին Սևանի հիվանդանոց #ԱռաջինՕգնություն #կյանքփրկողգիտելիք #ՀոգեբանականԱռաջինՕգնություն