«Ես շատ եմ սիրում խոհարարությունը, բայց առավել շատ ինձ դուր է գալիս ուտեստ պատրաստելու գործընթացը: Անգամ ամենափոքր թվացող գործերը, օրինակ՝ խմորեղեն պատրաստելու ժամանակ հարիչը բռնելը ինձ համար հաճելի գործընթաց է»: Էդուարդ Կարապետյան, 7-րդ դասարան
Ճեմարանական Էդուարդ Կարապետյանը նկարահանում է իր ամենասիրելի նախաճաշի՝ լոլիկով ձվածեղի պատրաստման ընթացքը, որն էլ մեծ արձագանք էր ստացել աշխարհահռչակ խոհարար Jamie Oliver-ի և իր որդու Buddy Oliver-ի սոցցանցերի մասնավոր խմբերում: Դրանք այնպիսի խմբեր են, որտեղ այլ ազգերի երեխաներ պատրաստում են իրենց նախընտրելի ուտեստները՝ ցույց տալով ազգային խոհանոցի յուրօրինակությունն ու մշակութային առանձնահատկությունները:
«Մայրիկս շատ էր նայում Jame Oliver-ին, ով փորձում է խրախուսել երեխաների և երիտասարդների՝ խոհանոցի նկատմամբ հետաքրքրությունը։ Հենց այդտեղից էլ մայրիկս տեղեկացավ մրցույթի մասին և ես սկսեցի այդպես վլոգ վարել նրանց ինստագրամի CookingBuddies էջի համար»,- ասաց Էդուարդ Կարապետյանը:
Լոլիկով ձվածեղի հոլովակը նկարահանվել էր 2020թ օգոստոսին, պատերազմից առաջ և ուղարկվել նրանց: Որոշ ժամանակ անց Jame Oliver-ի խոհարարական թիմից հաղորդագրություն ստացան այն մասին, որ շատ են հավանել Էդուարդի տեսանյութը և պատրաստվում են մի նյութ հրապարակել իր հոլովակի մասին: «Մեզ, բոլորիս համար այս հոլովակը շատ ավելի մեծ արժեք ունեցավ։ Մտածում էի հնարավոր 5000 դիտումի մասին, բայց արդյունքում՝ 750,000 դիտում եղավ։ Երկու հոլովակներս միասին հավաքել են ավելի քան 1,500,000 դիտում Instagram-ում: Երբ Jame Oliver-ի թիմից խնդրեցին ևս մեկ հայկական ուտեստ պատրաստել, ես էլ ավելի ոգևորվեցի և հնարավորնս շուտ սկսեցինք նկարահանել չամիչով փլավի պատրաստումը»։
«Այս հոլովակում շատ զվարճալի էր, որ երբ ես վերջում ներկայացնում եմ լավաշը, որով պետք է ուտեի լոլիկով ձվածեղը, այդ պահին Jamie-ն և Buddy-ն այնքան են զարմանում տեսնելով ամբողջական լավաշը, որ արձագանքում են՝ ասելով՝ «այս հացը կարծես բարձի երես լինի»։
Էդուարդի խոսքով այժմ շատ զբաղվածության և ժամանակի սղության պատճառով այդքան էլ հաճախ չի պատրաստում, սակայն հավելեց, որ շատ է սիրում անակնկալներ անել:
«Վերջերս ծնողներիս ընկերները մեր տանն էին իրենց երկու տղաների հետ։ Մենք խոհանոցում նկատեցինք տարբեր բաղադրատոմսեր, որոնցով կարող էինք հատապտղային լիմոնադ պարտաստել։ Պատրաստեցինք և գեղեցիկ մատուցումով անակնկալ արեցինք մեր ծնողներին»:
Իսկ պատրաստած առաջին ճաշատեսակը եղել է տորթ հյուրերի համար. «Սկզբում մայրիկս օգնում էր, իսկ այժմ միայնակ կարողանում եմ պատրաստել ցանկացած ուտեստ:
«Լինում է նաև, որ շաբաթ-կիրակի օրերին ես և եղբայրս արթնանում ենք և մինչ մեր ծնողները քնած են, ես ընտանիքիս համար նախաճաշ եմ պատրաստում: Երբ ունենում ենք հյուրեր, փորձում եմ հնարավորինս օգնել մայրիկիս, ինչն էլ ինձ հաճույք է պարգևում»,- ասաց Էդուարդը:
Ապագայի մասին խոսելիս, Էդուրադը նշեց, որ կցանկանար զբաղվել խոհարարությամբ, քանի որ ունի գաղափարներ մեր հայկական խոհանոցը դրսում հասանելի դարձնելու առումով։ Չբացառեց նաև, որ խոհարարությունը կարող է դառնալ իր ապագա մասնագիտությունը, և գուցե մի օր նա կունենա իր սեփական ռեստորանը։
Էդուարդը օրեր առաջ Jame Oliver-ի կողմից ստացել է փոքրիկ ծանրոց, խրախուսական նվերներ, ինչպես նաև շապիիկ և շնորհակալական նամակ: