Աննա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.
«Տարածաշրջան կատարած այցով ԵՄ բարձր պատվիրակությունը ազդարարեց, որ տարածաշրջանը չեն տալու այլ ուժերի: Ազդարարվեց 3+1 ձևաչափ ստեղծելու մտադրության մասին, որի մեջ կմտնեն Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, մի կողմից, Եվրամիությունը՝ մյուս կողմից:
ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երեք երկրները՝ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան հատուկ պատվիրակություն էին ուղարկել Բրյուսել՝ առաջարկելու համագործակցության նոր ձևաչափ՝ “Ասոցացված եռյակ”:
Բելառուսն, իր հերթին, նախաձեռնել է Արևելյան գործընկերության քաղաքականությունից դուրս գալու գործընթաց՝ Լուկաշենկոյի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով:
Սա նշանակում է, որ ԱլԳ-ն՝ այն տրամաբանությամբ ու ձևաչափով, որը կար մինչ այժմ, դադարում է գոյություն ունենալ: ԵՄ-ն հարևան երկրների հետ իր քաղաքականությունը սկսելու է կառուցել նորովի, իսկ սա նշանակում է, որ կարևոր է հենց այս պահին ճիշտ սահմանել մեր մասնակցության սկզբունքները, ակնկալիքներն ու նպատակները»: