21-րդ դարում քո 70-ից ավել քաղաքացիներին ինչ որ մի երկիր դատում ա որպես ահաբեկիչ, իսկ դու էդքան պատերազմական հանցագործություններ կատարելու համար գեթ մի հայտ միջազգային ատյաններ չես ներկայացրել
Advertisement 1000 x 90

21-րդ դարում քո 70-ից ավել քաղաքացիներին ինչ որ մի երկիր դատում ա որպես ահաբեկիչ, իսկ դու էդքան պատերազմական հանցագործություններ կատարելու համար գեթ մի հայտ միջազգային ատյաններ չես ներկայացրել

Արամ Գևորգյանն իր էջում գրել է.

«Էս բաքվում էս հայ տղերքի դատն էր: Վերջին օրերին նման դատ էլի է եղել: «Ռազմագերու» կարգավիճակով էս տղերքին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Էս տղերքից ոմանք մինչև դեկտեմբեր մնացել են Հադրութի անտառներում ու այնտեղից են գերեվարվել վիրավոր ու ուժասպառ վիճակում:

Էս տղերքն ունեն պետություն, ունեն նաև ժողովրդի կողմից ընտրված իշխանություն:

Էս տղերքից շատերի հարազատները երևի հենց նիկոլին են ընտրել, որ իրանց տղերքին հետ բերի:

Ժողովրդի համար մեկ չի էս տղերքի ճակատագիրը, բայց այ ժողովրդի ընտրած իշխանությունները էս տղերքի դատի օրը լուրջ դեմքով քննարկում էին Արմավիրում չորացած լոբու բերքի հիմնախնդիրը, լուծումներ փնտրում…

Էսքան անտեր Հայաստանը երբևէ չի եղել: Էսքան անտեր Հայաստանի քաղաքացին իրեն երբեք չի զգացել: 21-րդ դարում քո 70-ից ավել քաղաքացիներին ինչ որ մի երկիր դատում ա որպես ահաբեկիչ, իսկ դու էդքան պատերազմական հանցագործություններ կատարելու համար գեթ մի հայտ միջազգային ատյաններ չես ներկայացրել էդ նույն պետության ղեկավարի դեմ:

Էս ամենի պատասխանատուների համար ապագա կա, ուղղակի ցանկալի ա, որ էդ ապագայում Արցախը չլինի, Սյունիքը չլինի, ռազմագերիները չլինեն, զոհված ու վիրավոր տղերքի անունները չլինեն, հա, ու մեկ էլ հայրենասեր մարդիկ չլինեն: Թե չէ մնացած ամեն ինչ ընտիր ա…

Ռազմագերիների հարազատներ ջան, ես ձեզ պարզ կարող եմ ասել. նիկոլը չի էն մարդը, ով կկարողանա պայքարել ձեր որդիների իրավունքների ու կյանքի համար: Դա ես գիտեմ, որովհետև անգամ արդեն տեսել ու համոզվել ենք, թե ինչպես էր նա «պայքարում» 5000 տղու կյանքի համար…»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo/?fbid=2670056526626542&set=a.1502556506709889



Նման նյութեր