«Քչերն են հասկանում, որ այսօր ևս, ի դեմս “Հայաստան” Դաշինքի ստեղծվել է Պաշտպանության Պետական Կոմիտե». Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Քչերն են հասկանում, որ այսօր ևս, ի դեմս “Հայաստան” Դաշինքի ստեղծվել է Պաշտպանության Պետական Կոմիտե». Արա Վարդանյան

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Ի՞նչ արեց Նախագահ Քոչարյանը, երբ թշնամին զավթել էր Արցախի գրեթե կեսը։ Նա ստեղծեց Պաշտպանության Պետական Կոմիտեն և հաշված ամիսների ընթացքում բեկում մտցրեց պատերազմում։

Ի՞նչ արեց Նախագահ Քոչարյանը, երբ հոկտեմբերի 27-ին թուրքական հատուկ ծառայությունների կողմից մշակված սպանդը իրականացվեց։ Նա, իրավիճակը չլարելու ու երկիրը սպասվող ցնցումներից հեռու պահելու համար, գնաց որոշ ներքաղաքական զիջումների` վճռագործության քննությունը վստահելով իր վրա կասկածողներին։ Քչերը գիտեն, որ հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովի շենքում գտնվող ռուսական հատուկ ջոկատայինների խումբը պատրաստ էր գրավվել ԱԺ նիստերի դահլիճը և սպանել բոլոր տերորիստներին, իսկ Նախագահ Քոչարյանը արգելեց դա անել, քանզի այդ դեպքում նաիրի հունանյանը և թուրքական խմբակի այլ անդամները չէին կարողանու ցուցմունք տային։

Ի՞նչ արեց Նախագահ Քոչարյանը, երբ նախագահական ընտրություններում ակնհայտորեն պարտված Լևոն Տեր-Պետրոսյանը մարդկանց տանում էր բախումների։ Նա, բախումներից խուսափելու համար, առաջարկեց անցկացնել երկրորդ փուլ։ Բայց արյան կարոտ Լևոնը իհարկե նախընտրեց բախումները։ Արդյունքում ունեցանք մարտի մեկ։

Ի՞նչ արեց Նախագահ Քոչարյանը, երբ իր նախագահության 2րդ ժամկետը ավարտվեց։ Նա ուղղակի գնաց տուն։

Ի՞նչ է անում Նախագահ Քոչարյանը այսօր, երբ գիտի, որ ընտրությունների արդյունքները կեղծված են։ Նա չի գնում բախումների, այլ ինչպես միշտ ընտրում է պայքարի օրինական ճանապարհը։

Նախագահը այն եզակի պետական գործիչներից է, ում համար մարդն, իր երկրի քաղաքացին` արժեք է, այլ ոչ թե նպատակին հասնելու միջոց…

Հ.Գ. Քչերն են հասկանում, որ այսօր ևս, ի դեմս “Հայաստան” Դաշինքի ստեղծվել է Պաշտպանության Պետական Կոմիտե։

#ՀայաստանԴաշինք

#մնահայ»



Նման նյութեր