Ամանորին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում այս օրերին անցկացվում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական միջոցառումներ: Տոնը խորհրդանշող հեքիաթների բեմադրություններով հագեցած հանդեսներն ավանդույթի համաձայն ուղեկցվում են հաճելի անակնկալով: Միջոցառումները եզրափակվում են Ձմեռ պապի այցով, որի ընթացքում երեխաներին բաժանվում են քաղցրավենիքի նվեր-փաթեթներ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական մաղթանքով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ընդհանուր առմամբ մայրաքաղաքի շուրջ 40 հազար փոքրիկներ կստանան ամանորյա նվեր-փաթեթներ: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի այլ ծրագրերով ևս հարյուրավոր երեխաներ կստանան անակնկալ նվերներ: