Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, որն ամիսներ առաջին անգամ մայր է դարձել, հրապարակել է որդու առաջին լուսանկարը։
Դերասանուհին ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, որդուն տվել են Միկա անունը։ Փոքրիկն արդեն վեց ամսական է, եւ երիտասարդ դերասանուհին առաջին անգամ ցույց է տվել նրա դեմքը։ «Իմ կյանքի ամենաթանկ..»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանուհին։ Փոքրիկը հիացրել է հետեւորդներին, որոնք բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Փոքրիկ հրաշք», «համակրելի տղա»։