Հուլիսի 2-ին, ժամը 01.28-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Եղվարդ քաղաքի հուշարձանի մոտ ոստիկան մոտենա, ինքը մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում ՝ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ, հայտնաբերել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Սամվել Առաքելյանի դիակը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալել են Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Աշխեն Ն-ն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Աշխեն Ն-ն խեղդամահ է արել Ս. Առաքելյանին, որից հետո սպանվածի բջջային հեռախոսով այդ մասին հայտնել է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին։
Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։