Սուրեն Մելիքբեկյանը կիսատ թողնելով ուսումը մագիստրատուրայում, մեկնեց ծառայության. նա զոհվեց պատերազմի առաջին օրը, ԱԹՍ-ի հարվածից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սուրեն Մելիքբեկյանը կիսատ թողնելով ուսումը մագիստրատուրայում, մեկնեց ծառայության. նա զոհվեց պատերազմի առաջին օրը, ԱԹՍ-ի հարվածից

Սուրեն Վարդանի Մելիքբեկյանը ծնվել է 1998թ հոկտեմբերի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Դպրոցական տարիներին աչքի է ընկել իր բացառիկ ունակություններով, մասնակցել է մի շարք մրցույթների և օլիմպիադաների։ 2016 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի “Աշխարհագրություն” ՝Քարտեզագրություն և կադաստրային գործ բաժինը, բարձր բալերով ընդունվել է անվճար։ 2020 թվին ավարտում է այն գերազանց առաջադիմությամբ և ստանում կարմիր դիպլոմ։ Ընդունվել էր մագիստրատուրայի առաջին կուրս, սակայն կիսատ թողնելով ուսումը որոշեց ծառայել։ 2020 թվի օգոստոսի 19 զորակոչվում է բանակ։

Տեսողության պատճառով կարող էր չծառայել, բայց ուսումը կիսատ թողեց և որոշեց ծառայել։ Ծառայել է Մարտակերտում։ Զոհվել է 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։ ԵՊՀ-ում բացվել է իր անունով լսարան։

Սուրենի ստեղծագործություններից և ասմունքներից պարզ երևում է նրա սերը դեպի հայրենիքը։ Մանկուց Սուրենը յուրահատուկ էր բոլորի համար։ Գիտեր յուրաքանչյուր հարցի պատասխան, այդ պատճառով նրան մոտ ընկերները նրան «մոզգ» էին անվանում։ Յուրաքանչյուր բարդ իրավիճակում կարողանում էր ճիշտ կողմնորոշվել և տալ հումորով պատասխան։ Ծառայությունը կարճ տևեց, բայց նրա ծառայակիցները այդ կարճ ժամանակում մեծ տպավորություն էին ստացել նրանից և շատ էր աչքի ընկել։