«Ապօրինի հարստացման գույք եք ասում, ինչ զիրթուզիբիլ եք ասում, որ պիտի չագուջով բռնագրավեք, էդ սերիալային կինոյի մասին մի խոսք էլ ես ասեմ». Հասմիկ Բաբաջանյան
Advertisement 1000 x 90

«Ապօրինի հարստացման գույք եք ասում, ինչ զիրթուզիբիլ եք ասում, որ պիտի չագուջով բռնագրավեք, էդ սերիալային կինոյի մասին մի խոսք էլ ես ասեմ». Հասմիկ Բաբաջանյան

Ապօրինի հարստացման գույք եք ասում, ինչ զիրթուզիբիլ եք ասում, որ պիտի չագուջով բռնագրավեք, էդ սերիալային կինոյի մասին մի խոսք էլ ես ասեմ։

Դուք որ եկաք, ժողովուրդն ասում էր՝ վա՜յ ձեր «քամակը բաց» ջանին մեռնեմ, մեկն էլա մի բան չունի։ Երեք տարվա մեջ սաղդ «բիրդան աղա դարձաք»։

Դավթարը վերցրեք, մի դժվար բան չի, տեսեք՝ էս երեք տարում ո՞նց եք բոլորդ սեփականությունների, տունուտեղի, ճոխ մեքենաների տեր դարձել։ Էդ ո՞նց՝ դուք երեք տարում կարո՞ղ էիք աղա դառնալ, էն նախկինները «լո՞խ էին», որ 20 տարում չդառնային։

Դուք էիք ասում՝ որ մենք անմեղ ենք, մաքուր ձեռքերով ենք, շատ կներեք՝ «քամակներս բաց են», հիմա տեղը տեղին դզվել եք, բնակարաններ եք գնել, շքեղ մեքենաներ, սեփականատերեր եք․․․ Մամուլը սաղ լինի, ամեն ինչ գրում է։

Հիմա նախկինին թալանչիներին ներկա թալանչինե՞րն են բռնելու, էդ եմ ուզում հասկանալ։ Շատ էլ թե կինո է, բայց դե կինոյի մեջ մի կողմը պիտի արդար լինի, որ մյուս կողմին դատի։

Հասմիկ Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր