Գևորգ Գևորգյանի էջից.
«Եթե դեռ չենք հաղթել, ուրեմն պայքարելու ենք:
Ուրիշ բանաձև չկա:
թուրքիայի մուտքը տարածաշրջան ապահովեց կապիտուլյանտը։ Սա փաստ է, հաջորդիվ՝ արմատացման ծրագրերն են լինելու, որոնցից են 45 կիլոմետրանոց սյունիքյան միջանցքը և թուրքական կապիտալի ակտիվ ներհոսքը Հայաստան։
Իսկ ինչ է սա նշանակում.
նախ՝ թուրքիայի տիրապետության և ազդեցության գոտի է դառնալու Հայաստանը, և երկրորդ՝ մեր երկրում միջին և խոշոր բիզնեսի տերերը թուրքերն են լինելու, հետևապես թելադրողներն ու օրակարգ սահմանողները։
Երրորդ՝ աստիճանաբար անցնելու են նաև բնակություն հաստատելուն։ Հազարավորներով գալու են և բնակվեն մեր երկրում, արդյունքում հայերի մի մասը արտագաղթելու է, իսկ մյուս մասը, որպես չարքաշ բատրակ աշխատելու է թուրքի ձեռքի տակ։ Ահա ինչ ընտրություն է կատարել ժողովրդի մի մասը և ահա որն է կապիտուլյանտի ապագան: Ապագա, որտեղ հայը պարզապես օսմանահպատակ է լինելու:
Իսկ ով է պայքարելու այս ապագայի դեմ. իհարկե գիտակից, չընկրկող, ուժեղ կամք ունեցող և ազգային ինքնությանը հավատարիմ տեսակը:
Հ.Գ. Եթե ամբողջ ժողովուրդը ցուցաբերեր բարձր գիտակցություն և յուրքանչյուրն իր պարտքը համարեր Հայրենիքի փրկությունը, ապա կապիտուլյանտը այսօր պատմության մի ամոթալի էջի վերածված կլիներ:
Պայքարը շարունակվում է»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/militaryfigure.gevorg/posts/4314068771964773