Ադրբեջանում ավարտվեց ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ դատավարությունը: Պատիժը սահմանվեց ազատազրկման ձևով 6 ամսից մինչև 4 տարի ժամկետով:
Հաշվի առնելով թեմայի գերզգայունությունը, խուսափել եմ դրան անդրադառնալ հրապարակային, բայց պետք է ՀՍՏԱԿ ԱՐՁԱՆԱԳՐԵՆՔ, որ
Ադրբեջանի իշխանության կողմից հայ ռազմագերիների նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա «կայացված մեղադրական դատավճիռներն» ու դրան նախորդած ողջ գործընթացը զուգորդվել է արդար դատաքննության հիմանարար իրավունքի կոպտագույն խախտումներով՝ թե միջազգային իրավունքի և, թե մարդասիրության տեսանկյունից:
Հայ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ պետք է ապահոված լինեին արդար դատաքննության նվազագույն այնպիսի երաշխիքներով, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, իրեն հասանելի լեզվով անհապաղ ու հանգամանորեն ներկայացված մեղադրանքի տեղյակ լինելը և այլ:
ՄԻԵԴ-ի կողմից բազմիցս հաստատված իրավական պարտադիր երաշխիքները ակնհայտորեն խախտվել և խախտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, իսկ այդ խախտումները հաստատվում են Հայաստանի քաղաքական ղեկավարության լկտի լռությամբ ու հանցավոր անգործությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.hayrapetyan.5648/posts/834605697423150