«Նախաքննությունն ընթացքի մեջ է՞, թե՞ գործը հանցադեպի բացակայությամբ կարճվել է արդեն, իսկ ադրբեջանցիները հարցաքննվե՞լ են էդ գործով, նրանց կալանավորելու միջնորդություններ կա՞ն». Ամրամ Մակինյան
Advertisement 1000 x 90

«Նախաքննությունն ընթացքի մեջ է՞, թե՞ գործը հանցադեպի բացակայությամբ կարճվել է արդեն, իսկ ադրբեջանցիները հարցաքննվե՞լ են էդ գործով, նրանց կալանավորելու միջնորդություններ կա՞ն». Ամրամ Մակինյան

Ամրամ Մակինյանի էջից.

Եթե չեմ սխալվում ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել, նախաքննություն էր արվում և այլն և այլն և այլն…

Ո՞վ գիտի. նախաքննությունն ընթացքի մեջ է՞, թե՞ գործը հանցադեպի բացակայությամբ կարճվել է արդեն, իսկ ադրբեջանցիները հարցաքննվե՞լ են էդ գործով, նրանց կալանավորելու միջնորդություններ կա՞ն, իսկ ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումերի արդյունքում ի՞նչ է պարզվել… մարդ կա՞, որ այս հարցերի պատասխանները գիտի…

Իսկ ո՞վ է մոռացել այն մասին, որ ողորմելի դուխովները մայիսի 27-ին գերեվարված մեր զինծառայողներին վերադարձնելու համար ադրբեջանցիներին 1 ժամ ժամանակ էին տվել, ժամանակը չանցավ՞, այս հարցից ո՞վ է տեղյակ…

Հետգրություն. «հարգելի» «իշխանություններ», վերևի հարցերը ձեզ հետ կապ չունի, հանկարծ չմտածեք դուք եք մեղավոր դրանցում, դուք հանգիստ զբաղվեք ծանրաձողի ներմուծման հարցերով… և ամեն մարդ թող իր գործն անի…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/amram.makinyan/posts/484335989309442

 



Նման նյութեր