
Մարինե Մանուչարյանն իր էջում գրում է. «Երևանյան բարի լույս: Ափսոս հոտը չի փոխանցվում:
Շուռա, հեղաշրջումից առաջ փակ, կուլտուրական մեքենաներով էին կոնկրետ մեր թաղի աղբը տանում, Սանիտեկ էր անունը: Հետո եկան երիտհայերը, հիմա էս հակահիգենիկ անասունությունն ա տեղի ունենում մեր բակերում: Էլ չեմ ասում, որ կոմունալ ծառայություններն առնվազն չորս անգամ վատ են աշխատում, բակային տարածքները վերջի անգամ չեմ հիշում, երբ եմ տեսել մաքուր վիճակում: Էն ցախավելով մորքուրներին տեսնում ենք հազվադեպ, այնինչ առաջ առավոտյան ժամը 2-3ից սկսած ավլում էին բակերը, որ արթնանում, տանից դուրս էիր գալիս ու զգում, որ ինչոր մեկը մաքրելա նախորդ օրվա աղտոտվածությունը: Հիմա իրանք քաղաքը մաքրում են օրը ցերեկով ու տենց, ձեռի հետ:
Զգա փոփոխության գարշահոտը Շուռա:
Հ.Գ. հայրենազրկում, զոհեր, Արցախ, բան… դրանք երիտհայերի համար թեմա չեն, ես էլ փորձում եմ սրտներին մոտիկ օրինակ բերել»: