Ընկերությունը հայտնաբերել է տասնյակ հարմարանքներ, ներառյալ՝ iPhone մոդելները, որոնք կարող են խանգարել բժշկական սարքերին:
Հանրաճանաչ Apple սարքերը պարունակում են մագնիսներ, որոնք կարող են առաջացնել անսարքություններ, օրինակ, սրտի ռիթմավարում (кардиостимулятор):
Ահա թե ինչ է գրում Apple-ը. «Որոշակի պայմաններում մագնիսները և էլեկտրամագնիսական դաշտերը կարող են խանգարել բժշկական սարքերի բնականոն գործունեությանը: Բժշկական սարքերը, ինչպիսիք են իմպլանտացված խթանիչները և դեֆիբրիլյատորները, կարող են պարունակել սենսորներ, որոնք արձագանքում են մոտակա մագնիսներին և ռադիոհաղորդիչներին»:
Ընկերությունը նշել է, որ բացի iPhone-ի նոր շարքերից, մագնիսներ են հայտնաբերվել AirPods-ում, Apple Watch-ում, HomePods-ում, iPad-ում և Mac-ում. այս բոլորը վտանգի տակ են դնում մարդկանց:
Վերոնշյալ սարքերի և բժշկական սարքերի սեփականատերերը կարող են պաշտպանվել, եթե նրանք գաջեթները ճիշտ են կրում: Այսպիսով, ըստ Apple-ի, ամենակարևորն ընկերության արտադրանքի և բժշկական սարքի միջև բավարար հեռավորություն ապահովելն է (սարքից 15 սմ-ից ավելի․ իսկ անլար լիցքավորելու ժամանակ` 30 սմ-ից ավելի): Այդ դեպքում ստիպված չեք լինի անհանգստանալ ձեր անվտանգության մասին:
Սիրարփի Աղաբաբյան