Սրանք անվտանգության թարմացումներ են՝ ընտրված Galaxy մոդելների համար:
Samsung-ը նախորդ տարի խոստացել էր, որ կթողարկի անվտանգության թարմացումներ իր առաջատար սարքերի համար մինչև չորս տարի: Բայց այժմ հայտնի դարձավ, որ որոշ սարքեր անվտանգության ուղղումներ կստանան մեկ տարով ավելի: Մենք խոսում ենք հետևյալ սարքերի կորպորատիվ տարբերակների մասին.
Galaxy S20;
Galaxy S20 +;
Galaxy S20 Ultra;
Galaxy Note 20;
Galaxy Note 20 Ultra;
Galaxy XCover 5;
Galaxy Tab Active 3:
Սմարթֆոնների և պլանշետների կորպորատիվ տարբերակները հնարավոր է ընտրել` օգտագործելով ընկերության կողմից հաստատված ծրագրակազմ և ծրագրեր: Այս սարքերն առաջարկում են անվտանգության լրացուցիչ միջոցներ և կորպորատիվ տվյալների կառավարման առանձնահատկություններ: Որպես կանոն՝ կորպորատիվ Galaxy սմարթֆոնների անվտանգության թարմացումները թողարկվում են ամսական կամ եռամսյակային կտրվածքով:
Հնարավոր է, որ Samsung-ը հինգ տարվա թարմացումներ տրամադրի սովորական Galaxy S20, Galaxy Note 20, XCover 5 և Galaxy Tab Active 3-ին։
Սիրարփի Աղաբաբյան