Էդիկ Բաղդասարյանն իր էջում գրում է.
«Գերիներին տեսնես վերադառնալուց հետո հարցաքննու՞մ են: Իշխանությունը ցանկություն ունի՞ պարզելու՝ թե ինչու են նրանք զենքերը վայր դրել ու գերի հանձնվել, թե Խծաբերդում ով է տվել չկրակելու հրամանը, թե փաստաթուղթը ստորագրելուց հետո ինչու և ինչպես է հանձնվել Խծաբերդն ու Հին Թաղերը: Այս տղաները որոշ հարցերի պատասխաններ կարող են տալ, բայց նրանց հարցնող կա՞, թե՞ հրամայված է ամեն ինչ մոռանալ»։