Այդ ինչպե՞ս պատահեց, որ դեկտեմբեր ամսին Խծաբերդում 60 զինված տղա առանց կրակոցի, առանց կռիվ տալու գերեվարվեցին. Տիգրան Վարդանյան
Advertisement 1000 x 90

Այդ ինչպե՞ս պատահեց, որ դեկտեմբեր ամսին Խծաբերդում 60 զինված տղա առանց կրակոցի, առանց կռիվ տալու գերեվարվեցին. Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանի էջից.

Խնդրում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանը և շարունակել հերոսացնել ռազմագերիներին:

Այդ ինչպե՞ս պատահեց, որ դեկտեմբեր ամսին Խծաբերդում 60 զինված տղա (մեծ մասը 60-ի) առանց կրակոցի, առանց կռիվ տալու գերեվարվեցին: Ո՞նց էլի: Ի դեպ, երեկ վեադարձած ռազմագերիներից 12-ը հենց Խծաբերդում են գերեվարվել:

Հիմա ի՞նչ, մյուս պատերազմին ոչ մեկ չկռվի, այլ` տուպը գնա հանձնվի որպես` գերի, որ հետո ասեք, հլը տեսեք ինչ հերոս տղե՞րք են: Բա, որ ռազմագերին հերոս է, բա Եռաբլուրում, Եղբայրական գերեզմանատանը, իրենց հայրենի գյուղերի գերեզմանատներում ննջող տղերքն ովքե՞ր են, նամանավանդ էն տղերքն ովքեր իրենց պայթեցրել են նռնակով, միայն թե չգերեվարվեն: Բա իրենք ո՞վ են, էշ նահատա՞կ:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/2922804771319104

 



Նման նյութեր