Երգիչ Վալերի Մելաձեն հարցազրույց է տվել հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին YouTube-յան «Осторожно, Собчак!» ալիքի համար։ Երգիչն արձագանքել է ոտնձգությունների մեղադրանքներին, որոնք հնչել են նրա հարազատ եղբոր՝ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հասցեին։
«Ես կարծում եմ, որ այդ աղջիկներից յուրաքանչյուրին մեծ քանակով տղամարդ է հետապնդել, բայց դա ինչ-որ մեկին հետաքրքի՞ր է»,- հարցրել է երգիչը։
Նա նշել է, որ միշտ եղբոր կողքին կլինի, բայց ընդգծել է, որ «կյանքով երաշխավորում է»՝ ոչ մի հարասմենթ «չէր կարող լինել»։
«Նա անպարկեշտ աառաջարկներ չի արել։ Ոչ իրավիճակն է այդպես զարգացել, ոչ էլ նա ցանկանություն է ունեցել։ Մենք կարող էինք քննարկել աղջիկներին, որոնք մեզ դուր էին գալիս։ Բայց նա նրա հետաքրքրությունների շրջանակներում չի եղել։ Նա համակրելի է ու տաղանդավոր, բայց, չգիտես ինչու, համագործակցության բացակայությունը բացատրում է նրանով, թե ինչ-որ կերպ չի մտերմացել նրա հետ»,- նշել է Վալերին։