Ասֆալտին պառկելով անհայրենիք եթիմին բերեցիք իշխանության, 887 հազար քվե տվեցիք, ով էլ դրանով հանձնեց Արցախը, ու հիմա էլ երես ունեք, բամբասո՞ւմ եք արցախցիներից
Advertisement 1000 x 90

Ասֆալտին պառկելով անհայրենիք եթիմին բերեցիք իշխանության, 887 հազար քվե տվեցիք, ով էլ դրանով հանձնեց Արցախը, ու հիմա էլ երես ունեք, բամբասո՞ւմ եք արցախցիներից

Արամ Գևորգյանի էջից.

Երկար եմ գրելու, բայց հասցրել են.

Քանի որ պատերազմից հետո ու հատկապես էս օրերին նորից հակաարցախյան ալիք ա գլուխ բարձրացել, որով նիկոլը մտադիր ա արժեզրկել Արցախն ու արցախցուն, ես շատ կոպիտ կանդրադառնամ նաև էն մարդկանց, ովքեր, լինելով հականիկոլական, կուլ են տալիս խայծն ու առանց հասկանալու թելում նիկոլի թելը։

Ի՞նչ են շրջանառում նիկոլի թուրքերը. «արցախցուն Հրազադան տուն առաջարկեցինք, ասեց ես մենակ Երևան կապրեմ», կամ «արցախցու էրեխու համար փամփերս տարանք, ասեց՝ իմ էրեխեն սրանից չի հագնում», «սիգարետ տվեցինք, ասեց՝ ես սենց էժան բան չեմ ծխում» ու տարատեսակ նման հիմարություններ։ Սա հիմնականում տարածում են նիկոլականները, ներկայանալով, որ իբր թե իրանց հետ ա դա պատահել, բայց մեկը լիներ դրանց օգներ։

Պարզից էլ պարզ ա, որ էս սաղ կազմակերպված ա։ Ու նաև սա կուլ են տալիս թեմայից անտեղյակ մարդիկ ու բերնեբերան տարածում։ Հիմա նաև իրանց եմ ասում. անհայրենիք նիկոլականներ և հարգելի հականիկոլականներ, արցախցին ձեր ողորմությանը չի մնացել, որ հիմա էլ դժգոհում եք, որ չի վերցրել։ Արցախցին իրավունք ունի չարանալու ձեր վրա, որովհետև 3 տարի առաջ արցախցին չէր Երևանի փողոցներում պառկում ասֆալտին, որ էս փնթի եթիմին բերեր իշխանության։ Էդ դուք էիք անում։ 1 միլիոն 200 հազար ընտրողից 887 հազար ձայն դուք էիք տալիս նիկոլին, ոչ թե արցախցին։ Դուք էիք Հայաստանի ու Արցախի գլխին կապում էդ պատուհասին, ով եկած առաջին իսկ օրվանից ողջ ուժով լծվեց Արցախը թուրքին ծախելու գործին ու 2020-ին ի վերջո իրագործեց։ Ձեր քմահաճույքի ու ռոմանտիկայի պատճառով մարդիկ իրենց 30 տարվա արած-դրածը կորցրեցին մի օրում, ու հիմա նեղվում եք, որ ձեր առաջարկած էժան սիգարետն ու փամփերսը չեն ուզե՞լ։ Լո՞ւրջ։ Իսկ դուք ձեզ հարց տվե՞լ եք՝ իրանք ձեր սիգարետին ու փամփերսին մնացե՞լ էին։

Կայֆ ա չէ՞, իշխանության բերես անհայրենիք մի ոչնչության, 2,5 տարի աչք փակես ամեն արածի վրա, վերջում դա տասնյակ հազարավոր արցախցիների հավետ թողնի առանց տուն ու տանիք, ու դու դա որոշես փոխհատուցել փամփերսով… մի հատ էլ դժգոհես, թե խի չի ուզում։

Հասկանալի ա, որ ուզում եք օգնել արցախցի մեր հայրենակիցներին, բայց նաև հաշվի առեք, որ իրանք ձեզնից ոչ ողորմություն են ուզում, ոչ էլ բոշայի հոգեբանություն ունեն։ Ամեն մեկդ ձեզ հարց տվեք, թե ինչ եք արել 2018-ին, որպեսզի էսօր կանխեիք Հադրութի ու Շուշիի, Քարվաճառի ու Բերձորի թրքացումը։ Ի՞նչ եք արել սա կանխելու համար, որ հիմա մուննաթ եք գալիս ու ստեղ-ընդեղ բամբասում արցախցիներից։ Ինքներդ ձեր խղճի առաջ մաքուր եղեք ու խոստովանեք, թե ոնց եք սատարել ու մտովի աջակցել նիկոլին իշխանության բերելուց, ու հետո նոր, երբ կգտնեք, որ արդար եք ձեր խղճի առաջ, նոր մուննաթ եկեք 30 տարվա կառուցածը մեկ օրում կորցրած մարդու վրա։

Արցախում եղել եմ կյանքիս մեջ 1 անգամ, սա գրում եմ Երևանում ապահով նստած ու կարայի և չգրեի սրա մասին, ասեի՝ շատ ինձ պետք ա, ոչ արցախցի եմ, ոչ էլ։ Բայց էդ ժամանակ ես կնմանվեի էն նիկոլականին, ով էսօր գրում ա՝ «պարոն փաշինյան, պահանջում եմ իմ վճարած հարկերից Արցախ փող չուղարկել»։ Եթե դուք էլ չեք ուզում նմանվել էս անհայրենիք ու անբարոյական զանգվածին, ապա անտարբեր մի եղեք մեր արցախցի հայրենակիցների մասին տարածվող կեղծ ու մանիպուլյատիվ ինֆորմացիայի նկատմամբ։ Չլինելով նիկոլական մի տարածեք էս հիմար թեզերը։ Եթե չեք օգնում, գոնե առանց հասկանալու մի վնասեք։ Թուրքի նպատակը հենց դա է՝ Հայաստանում բնակվողին հանել Արցախում բնակվողի դեմ, որ Արցախը վերցնելուց ստեղից ոչ մի դիմադրություն չլինի, դեռ մի բան էլ ասեն՝ «հա, դե ոչինչ, անշնորհակալ ժողովուրդ էին, հասնում ա իրանց»։ Ու միշտ հիշեք. որ պահից հայի համար մեկ եղավ Արցախն ու արցախցին, էդ պահից հայը դատապարտված ա։ Դատապարտված ա թափառական ու գաղթական դառնալու։ Դատապարտված ա որպես ազգ ոչնչացման ու վերացման։

Ուղեղով մտածեք, ձրի ա։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/2674407889524739

 



Նման նյութեր