«Որոշ անհայրենիք թափթփուկներ սկսել են կրկին արցախցի-հայաստանցի բաժանարար գծերի խորացման քարոզչությունը». Վահան Բաբայան
Advertisement 1000 x 90

«Որոշ անհայրենիք թափթփուկներ սկսել են կրկին արցախցի-հայաստանցի բաժանարար գծերի խորացման քարոզչությունը». Վահան Բաբայան

Վահան Բաբայանն իր էջում գրում է.

«Որոշ անհայրենիք թափթփուկներ սկսել են կրկին արցախցի-հայաստանցի բաժանարար գծերի խորացման քարոզչությունը:

Այս թեման տարիներ շարունակ այնքան խորացավ,որ երբ իրոք միասնության կարիք կար մենք պարտվեցինք,քանի որ իմ կարծիքով մենք պարտվեցինք 2018-ին,այլ ոչ թե 2020-ին:Մենք վաղուց արդեն պարտվել էինք,դա շատերը չէին հասկանում և շարունակում էին Արցախը համարել բեռ իսկ արցախցուն թարս աչքով նայել:

Եթե հիշենք 2018-ի հիմնական լոզունգը ինչի հաշվին ամբոխին հանեցին փողոց դա արցախցիներից ազատվելու հակահայկական լոզունգն էր,ինչը այն ժամանակ համեմված էր տնտեսական իբր մենաշնորհների,անպատժելիության և այլ միֆերով և սլաքները տարվում էին դեպի Արցախ:Դրանից հետո 2.5 տարի հետևողականորեն քայքայեցին Արցախը,իշխնության բերելով հայտնի ակնոցավոր խամաճիկին:

Հիմա ունեցանք Արցախի շուրջ 75% կորուստ ,պարտված պատերազմ,հազարավոր զոհեր,բայց միևնույնն է կրկին մեր ներսում թիրախը արցախցին է:Ինչքան անհայրենիք ազգադավ պետք է լինել,որ գիտակցված պայքարես քո հայրենակից`արցախցու դեմ,ինչքան ծախված թուրքի լամուկ պետք է լինես,որ տարածես արցախցիներին վարկաբեկող կեղծ ինֆոներ:

Ի վերջո հասկանալ է պետք,որ Հայաստանի վերածնունդը և կայուն կյանքը կախված է Արցախից և արցախցիներից,որ ինչքան արցախցին ուժեղ լինի մենք ուժեղ կլինենք:Պետք է հասկանանք,որ արցախցին մեր ազգի պահպանության կարևորագույն բաղադրիչն է և եթե չկա Արցախի 75%,ապա կա արցախցին,ով երբեք չի համակերպվի մի հողատու դավաճանի կողմից թուրքին տված իր հողի փաստի հետ,որ արցախցին դարերով պայքարելու է իր ազատության համար և չի հանձնվելու,անկախ նրանից թե Երևանում ով է իշխանության կամ ԱԺ-ում ով ինչ է խոսում:Արցախցին է Արցախ աշխարհի գաղափարը կրողը,գենի շարունակողը,հաղթանակի սիմվոլը,արցախցին չի կարող դառնալ պարտության սիմվոլ,արցախցին միշտ հաղթած է դուրս գալիս նույնիսկ ներքին դավաճանության և ստորության պարագայում:Այնպես որ հիմա առավելապես կարծում եմ,որ արցախցիներ դեմ կարող է լինել միայն թուրքը,ինչպես դրսում, այնպես էլ ներսում»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/4128147003927677

 



Նման նյութեր