Ավետիք Իշխանյանի էջից.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Կրկնեմ բազմիցս ասված ճշմարտությունը՝ Հայաստանում ընտրություններով երբեք իշխանափոխություն չի եղել, համոզված եմ որ չի լինելու նաև մոտ ապագայում։ Բոլոր ընտրություններն անցել են բազմաթիվ և բազմապիսի կեղծիքներով։ Ընտրություններից առաջ և հետո, ընդդիմադիր առաջնորդները խոստացել են «հաղթել» , բայց միայն ու միայն սահմանադրական ճանապարհով։ Ժամանակին ընդդիմության առաջնորդներից մեկը հետընտրական բողոքի հանրահավաքի իր խոսքում, նույնպես շեշտեց պայքարի սահմանադրական ճանապարհն ու ասաց․
-Մենք գիտենք ինչ ենք անելու, ինչպես ենք անելու, ումով ենք անելու․․․ով է մեզ անելու (վերջին մասը ենթադրվում էր)։
Անցյալ տարվա խայտառակ պարտությունից, Արցախը կորցնելուց հետո, Հայաստանի ընդդիմությունն, ի զարմանս շատերի, այդ թվում օտարների, շարունակեցին «քաղաքակիրթ», սահմանադրական ճանապարհը՝ պլան A։Հետագայում, իմանալով, թե «ով է իրենց անելու», ընդդիմությունը գնաց ընտրությունների։ Հայաստանում երկու անգամ՝ 1998 և 2018թթ․ տեղի են ունեցել իշխանափոխություններ, բայց ոչ պլան A-ով։ Օգտագործելով պլան B կամ C իշխանությունը փոխվել է, անկախ այդ փոփոխությունների նկատմամբ մեր վերաբերմունքից։Իսկ իշխանափոխություններից հետո իրականացված պլանները ձևակերպվել են որպես սահմանադրական։
Արցախի կորստից հետո վտանգված է Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը, մի խոսքով ողջ Հայաստանը։ Հայաստանը, որպես պետություն փրկելու համար կգտնվի՞ արդյոք մի քաղաքական ուժ, որը կկիրառի օրինակ պլան Q:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1165356333963717&id=100014680840236