Արմեն Աշոտյանն իր էջում գրում է.
ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՊԱՍԵՐՈՎ
Էդմոն Մարուքյանը դիմել է կապիտուլյանտին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ: Կարծես թե, ընթացիկ մի լուր, որի խորքում, սակայն, առկա են մի շարք կարևոր շերտեր:
- Գյուղատնտեսության, մշակույթի և սփյուռքի նախարարությունների վերականգնման մասին ամբողջ քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում էր “Պատիվ ունեմ” դաշինքը: Խնդրին ուշադրույթուն էր դարձնում նաև “Հայաստանը”:
- Ավելին, նշված նախարարություները կառավարության կառուցվածք վերադարձնելու թեզը մեր դաշինքի նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից էր (https://pativunem.am/hy/programs/):
- Նայեցի ԼՀԿ նախընտրական ծրագիրը և ՈՉ մի խոսք չգտա նման քայլի կարևորության կամ նման առաջարկի մասին (https://www.brightarmenia.am/…/2487%20BRIGHT%20ARMENIA…) :
- Այնուհանդերձ ԼՀԿ ղեկավարը այսօր առաջարկել է կապիտուլյանտին դիմել նման քայլի, թեպետ նախընտրական խոստումների մեջ այսպիսի դրույթ չի բարձրաձայնել:
Այստեղից կանխատեսելի հետևություն.
- Կապիտուլյանտին ԼՀԿ-ի կողմից տրվել է հերթական “պասը”, որպեսզի նա ներկայացնի կառավարության կառուցվածքի մեջ փոփոխությունները, իսկ խնդրի բարձրաձայնման առաջնահերթությունից փորձեն զրկել “Պատիվ ունեմ” դաշինքին:
Ինչ պրիմիտիվ են ձեր փոխանցումները , պարոնայք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10225156486117394