Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել
Advertisement 1000 x 90

Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել

Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է հուլիսի 6-ին` ժամը 13։26-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ ըստ նախնական տվյալների` այրվում է մոտ 2000 հակ անասնակեր։