2021թ. հուլիսի 06-ին` ժամը 16:20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչն իր կողմից վարվող «NISSAN sunny 1.5» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել նույն մարզի Մրգաշատ գյուղի 1995թ. ծնված բնակչուհուն՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և ավտոմեքենայի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: