Երևանի քաղաքապետարանը շարունակում է քաղաքն ապօրինի օբյեկտներից մաքրելու գործընթացը, ինչպես հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, քաղաքային իշխանությունը սկսել է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Facebook–ում պարզաբանել է, որ տարհանվող կետերն իրականում շրջիկ չեն եղել, դրա համար էլ տարհանվել են։
Դրանք այդպես են կոչվում, քանի որ օրենքով այդ տեսակին են դասվում։
Օրենքով նախատեսված է, որ Երևանի ավագանին շրջիկ առևտրի կետերի համար հատուկ վայրեր պետք է սահմանի։ Նշված տեղերում գործունեություն ծավալելու համար շրջիկ կետերի սեփականատերերը պետք է գրանցվեն arevtur.yerevan.am կայքում։ «Չգրանցված շարժական կետերը կտարհանվեն՝ համապատասխան իրավական հետևանքներով հանդերձ»,– հայտարարում է Կուբատյանը։