«Զոհված արցախցիներ և հակաարցախյան քարոզչություն». Հակոբ Ճաղարյան
Advertisement 1000 x 90

«Զոհված արցախցիներ և հակաարցախյան քարոզչություն». Հակոբ Ճաղարյան

ԶՈՀՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ ԵՎ ՀԱԿԱԱՐՑԱԽՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Ըստ պաշտոնական տվյալների 44-օրյա պատերազմում զոհվել է ավելի քան 800 արցախցի:

Արցախի բնակչությունը մինչ պատերազմը կազմում էր մոտ 130.000 մարդ:

ՀՀ ընտրողների քանակը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում էր ավելի քան 2 մլն 600 հազար ընտրող:

Հետևաբար, հաշվի առնելով մինչև 18 տարեկան, բնակչության ընդհանուր թվի մոտ 25%-ը, ՀՀ բնակչությունը պետք է որ կազմեր մոտ 3 մլն 200 հազար հոգի:

Զոհերի ընդհանուր` 5000 հոգի թվից հանելով 800-ը, ստացվում է, որ զոհվել է 4,200 մարդ ՀՀ իրավաբանական տարածքից:

Այսինքն, ՀՀ բնակչության ընդհանուր թվի մոտ 0,013 %-ը:

Արցախցիների մոտ էդ տոկոսը կազմում է 0,06:

Այսինքն մոտ 5 անգամ ավել:

Ընդգծում եմ`

5 (ՀԻՆԳ) ԱՆԳԱՄ ԱՎԵԼ.

Դրան գումարած մոտ 40.000 ունեզրկված, տարհանված, ամեն ինչը կորցրած հայրենակից:

Ո՞վ կարա բացատրի չագուչականամետ սրիկաների էն ոռնոցը, թե խի՞ գերիների մեջ արցախցիներ չկան:

Ու ո՞վ ա կասկածում, թե ինչից առաջա հրահրած էս հակաարցախյան վայնասունը:

Չի կարող լինել Հայաստան առանց Արցախի:

Չի կարող լինել Հայաստան առանց Սյունիքի:

Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր