«Արցախը հայի տան դարպասն է, Արցախը մեր հերոսների արյամբ սրբացած հողն է, Արցախը ամբողջովին հայկական է ու հային հայ պահող հենասյուներից մեկը». Սոնա Աղեկյան
Advertisement 1000 x 90

«Արցախը հայի տան դարպասն է, Արցախը մեր հերոսների արյամբ սրբացած հողն է, Արցախը ամբողջովին հայկական է ու հային հայ պահող հենասյուներից մեկը». Սոնա Աղեկյան

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից.

«Արցախցի իմ շաաատ սիրելի հայրենակիցնե՛ր,

Դուք զտարյուն հայ եք, հայկականությամբ, հայկական արժեքներով ու ավանդույթներով։ Դուք թասիբով եք, նամուսով, ընտանիքը սիրող ու գնահատող՝ ոչ թե խոսքերով, այլ իրականում կյանքում։ Դուք գիտեք ծնողի արժեք, սիրում ու գնահատում եք ծնողին երբ նա ձեր կողքին է, արցախցի տղամարդը սիրում է իր կնոջը ու գնահատում, հարգում, արցախահայուհին գիտի, որ իր ամուսինն իր թագավորն է ու վարվում է նրա հետ հենց էդպես, առանց բացառության։

Արցախահայ տղամարդու կինը երբեք բունկերներում այլոց ամուսիններին բարոյական աջակցություն ցույց չէր տա, ոչ մի պարագայում։

Արցախահայ տղամարդու դեռահաս աղջիկն իր ներքնազգեստը չի նկարի երբեք ու հրապարակի սոցցանցերում։

Արցախահայ տղամարդը իր հայրենի հողը երբեք դժբախտ ու դժգույն չի տեսնում, արցախահայը հայ է նույնքան, որքան սփյուռքահայը և Մայր հայաստանաբնակը։

Արցախը հայի տան դարպասն է, Արցախը մեր հերոսների արյամբ սրբացած հողն է, Արցախը ամբողջովին հայկական է ու հային հայ պահող հենասյուներից մեկը։

Արցախը հայկական չհամարողը վստահաբար թուրք է»։



Նման նյութեր