«Մեր Տիգրանը էսօր առաջին անգամ ասաց՝ ՊԱՊԱ». Հերոս հոր մահից հետո ծնված փոքրիկի առաջին բառերը. galatv.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մեր Տիգրանը էսօր առաջին անգամ ասաց՝ ՊԱՊԱ». Հերոս հոր մահից հետո ծնված փոքրիկի առաջին բառերը. galatv.am

44-օրյա պատերազմի մասնակից, Վարնկաթաղի (Լուլասազ) բարձունքի պաշտպանության ժամանակ անմահացած հերոս Արշակ Մելիքյանի կինը՝ Նարինե Խաչատրյան-Մելիքյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ.

«Մեր Տիգրանը էսօր առաջին անգամ ասաց՝ ՊԱՊԱ»:

Նշենք, որ փոքրիկ Տիգրանը ծնվել է հոր մահից 17 օր հետո՝ հոկտեմբերի 23-ին:

Արշակ Մելիքյանը ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում պատերազմի առաջին իսկ օրերին մեկնել է Արցախ, զոհվել է Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ) ռազմավարական կարևոր նշանակության բարձունքի պաշտպանության ժամանակ:

galatv.am