Արամ Գևորգյանի ֆեյսբուքյա էջից.
«Ես ասել եմ ու կասեմ՝ իր երկիրն ու իր հայրենիքը սիրող մարդը չի կարա նիկոլ սատարի, դեռ մի բան էլ ընտրի։ Ուղղակի չի կարա։ Եթե դու սիրում ես քո երկիրը, ու տեսնում ես, թե ինչ անդունդի մեջ ա դա , դու չես կարա ասես՝ «դե սատարեմ, որ նախկինները հետ չգան»։ Չէ, դու սատարում ես, որովհետև անհայրենիք ես, որովհետև աբիժնիկ ես, որովհետև անուղեղ ես։ Ոչ փողը, ոչ պաշտոնը, ոչ դիրքը, ոչ մի բան ինձ չի կարա ստիպի, որ ես սատարեմ դրա նմանին։ Ի՞նչ եք գտել դրա մեջ։ Ձեր բարոյական արտացոլա՞նք եք տեսնում դրա մեջ, ձեր պիղծ ու աբիժնիկ տեսա՞կն եք գտել։ Ի՞նչն եք հավանել դրա։
Ես երեք տեսակ արդեն նախկին ծանոթ գիտեմ, ովքեր սատարում էին նիկոլին ու դեռ սատարում են։ Նրանցից մեկը հայրենասեր, բայց էությամբ աբիժնիկ մարդ է, ու այդ աբիժնիկությունը փաստորեն հաղթել է հայրենասիրությանը։ Երկրորդը՝ շահամոլ է, ու քանի որ նիկոլի օրոք պաշտոն է ստացել, փայփայում է դա, ու ստացվում է, որ այդ շահամոլությունը կրկին հաղթեց հայրենասիրությանը։ Եվ երրորդն ուղղակի անգրագետ է, perfect tv-ի պոտենցիալ սպառող, ով ուղղակի չի ցանկացել կրթվել ու հիմա պատուհաս է դարձել երկրի համար։
Այս երեք տեսակն է ընտրում նիկոլին, սատարում նիկոլին, պայքարում նիկոլի համար։ Եվ այս երեք տեսակից և ոչ մեկը հայրենասեր չէ։ Անգամ, եթե նրանք կրթված են ու 4 դիպլոմ ունեն։ Նրանք մորթապաշտ են, բայց հայրենասեր չեն»։