Վրաստան–Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Հուլիսի 8-ին` տեղական ժամանակով 14:03-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Պաղաղբյուր և Աքորի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: