Մենք իրավունք չունենք պասիվ հետևել քաղաքական վենդետային․ Էլինար Վարդանյան
Advertisement 1000 x 90

Մենք իրավունք չունենք պասիվ հետևել քաղաքական վենդետային․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային» նախագծեր խմբի անդամ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Էլինար Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Իշխանության կողմից սկսած քաղաքական ճնշումների հանդեպ անտարբերությունը չի հասկացվում: Մենք իրավունք չունենք պասիվ հետևել քաղաքական վենդետային, որ իրակացվում է այն մարդկանց հանդեպ, ովքեր պայքարել են ամենավճռական պահերին:

Սյունիքի համայնքապետերը, սյունեցի գործիչները հայրենասիրական կեցվածք ու լուրջ դիմադրություն են դրսևորել ամենադժվար պահերին:

Հիմա սյունեցիների, Արմեն Չարչյանի և մնացած համայնքապետերի նկատմամբ ճնշումներին լուռ հետևելը անթույլատրելի է: Պետք է համախմբվել հանուն նրանց պաշտպանության: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ եթե այսօր մենք չկանգնենք հետընտրական վենդետայի ենթարկվողների կողքին, վաղը մենակ կմնանք ռեպրեսիվ մեքենայի դեմ պայքարում»:



Նման նյութեր