«Դիտմա՞մբ, թե՞ պատահմամբ, բայց արցախցիներին «փախնող» դարձրեցին հենց արցախցի պաշտոնյաները». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Դիտմա՞մբ, թե՞ պատահմամբ, բայց արցախցիներին «փախնող» դարձրեցին հենց արցախցի պաշտոնյաները». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«#Կարևոր

Դիտմա՞մբ, թե՞ պատահմամբ, բայց արցախցիներին «փախնող» դարձրեցին հենց արցախցի պաշտոնյաները։ Բացատրեմ.

Երեկ հարությունյան արայիկն ասում էր, որ դասալիք պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից։ Տենց երկուսին ինքը նոյեմբերի 2-ին արդեն «ազատել էր»։

Նկարում ձախից՝ Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն է, աջից՝ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանը։ Սրանք պատերազմի օրերին Արցախից փախել, եկել Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում սրճում էին, ու ինչ որ մեկը լրի՜վ պատահմամբ նկարել էր իրանց, աղմուկ բարձրացրել ու սրանց հանդիսավոր ազատեցին աշխատանքից։

Իսկ հիմա հետաքրքրականը. իմ ունեցած տեղեկություններով՝ Արտակ Միրզոյանին (նկարում՝ աջից), հունվարին, երբ ամեն ինչ քիչ թե շատ հանդարտվել էր, թաքուն տեղավորել են ՊՆ աշխատանքի, իսկ ավելի կոնկրետ՝ որպես պաշտպանության նախարարի խորհրդական Վարազդատ Դալիբալթայանի օգնական։ ԶԼՄ-ների ընկներներիս կխնդրեմ հարցում ուղարկել ՊՆ՝ ճշտելու համար՝ սենց մարդ աշխատո՞ւմ ա ընդեղ, թե՞ ոչ։ Գրիգորյան Լևոնից տեղեկություն չկա, բայց չի բացառվում, որ մի տեղ էլ իրան գործի դասավորած լինեն։

Հիմա ես կարա՞մ մտածեմ, որ սրանք հենց արայիկի հրամանով գործուղվում են Երևան, հենց կենտրոնի բացօթյա կաֆեներում կոֆե խմում, նկարվում, «խայտառակ» ձևով հեռացվում, արցախցուն փախնող ներկայացնում, հետո ՊՆ-ում ավելի բարձր գործի անցնում։ Էդ ո՞նց ա տենց լինում, արայիկ։ Բա դասալիքներին գործից հանելուց ես խոսում։ Էդ ստեղի ՊՆ-ում չգիտե՞ն Միրզոյան Արտակն ով ա։ Բա չգիտեն՝ ասա, տեղյակ պահի, որ դասալիքին դրել են ՊՆ-ում գործի։ Բա հիմա էլ խայտառակ արա։ Իսկ կարո՞ղ ա նիկոլական ժեխի հետ համատեղ դու էլ ես լծված արցախցուն փախնող ու չկռվող հանելու պիղծ գործին։ Կարող ա։ Դասալքության համար ընդհանրապես դատ ա հասնում։ Հիմա սրանք ո՞ւր են, ինչի՞ դատված չեն։

Այո, եղել են Արցախցի փախչողներ, բայց դրանք, որպես կանոն, եղել են պաշտոնյաներն ու նրանց ընտանիքները։ Շարքային արցախցին չի փախել, այլ հաշված ժամեր անց եղել ա իր զինկոմիսարիատում, զենք ա ստացել ու գնացել մարտական գործողությունների»։



Նման նյութեր