Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում չի գտնվում։ Նրա գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ԱԱԾ քննչական դեպարտամենտից տեղեկացրել են, որ նա պետք է ներկայացվի դեպարտամենտ, սակայն, թե երբ` անհայտ է»,- գրել է Վարոսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ խուղարկություն է տեղի ունեցել Մանվել Փարամազյանի բնակարանում: