«Այն թողարկվել էր 1920-ականների սկզբին և տրվում էր 1-ին աշխարհամարտում Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունից փրկված հայ, հույն, ասորի որբերի ու փախստականների համար հումանիտար օգնության աշխատանքներին մասնակցած և առավել աչքի ընկած նպաստամատույց կոմիտեի աշխատակիցներին:
Շքանշանի դիմերեսին լատիներեն գրված է. «Արդարությունն է հաստատում խաղաղություն»: Նպաստամատույց կոմիտեի խորհրդանիշից՝ աստղից ներքև պատկերված է վահան, որի կենտրոնում Արարատ սարն է, իսկ չորս կողմերում՝ թուրքական կիսալուսինը, պարսկական առյուծը, լիբանանյան մայրին (սոճին) և քրիստոնեական խաչը: Դարձերեսին նշված է 1915 թվականը՝ ցեղասպանության իրականացման տարին, նպաստամատույց կոմիտեի հապավումը և անգլերեն մակագրված է՝ «Մարդկությանը հավատարիմ և անշահախնդիր ծառայության համար»,- իր Facebook-յան էջում գրել է պատմաբան Ռուբեն Շուխյանը, հրապարակելով այս լուսանկարը: