«Հայփոստի» անունից հաղորդագրություն են ուղարկում` անձնական տվյալներ կորզելով
Advertisement 1000 x 90

«Հայփոստի» անունից հաղորդագրություն են ուղարկում` անձնական տվյալներ կորզելով

«Հայփոստն» ահազանգում է, որ ընկերության անունից որոշ մարդկանց ստացած հաղորդագրությունը, որտեղ անձնական և բանկային տվյալներ են փորձում կորզել, որևէ կապ չունեն ընկերության հետ։ Տեղեկությունը հրապարակվել է ընկերության ֆեյսբուքյան էջում։

«Վերջին օրերին «Հայփոստը» ահազանգ է ստացել, որ մարդիկ ստանում են հաղորդագրություն, որտեղ անձնական և բանկային տվյալներ են փորձում կորզել՝ շահարկելով «Հայփոստի» անունը և ապրանքային նշանը: Հայտնում ենք, որ «Հայփոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի»,–նշված է հայտարարության մեջ։

Անձնական տվյալներ կորզելով` անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Ընկերությունը հորդորում է նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել։



Նման նյութեր