«Կապիտուլյանտի հետ կլոր սեղանի շուրջ են հավաքվել քաղաքական կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչներ»․ Արեգ Բարսեղյան
Advertisement 1000 x 90

«Կապիտուլյանտի հետ կլոր սեղանի շուրջ են հավաքվել քաղաքական կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչներ»․ Արեգ Բարսեղյան

Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից..

«Այսօր լրանում է կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման 8 ամիսը։

8 ամիս անց մենք ունենք հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ։ Արդեն շուրջ 2 ամիս է թշնամու զինված խմբավորումները գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Ոչ գերիների վերադարձի ոչ էլ ՀՀ տարածքներն ազատելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել ու չեն ձեռնարկում։ Ավելին` նախընտրական հանդիպումների ընթացքում Հայաստանն ադրբեջանի առջև ծնկի բերած վարչապետը լկտիաբար հայտարարում էր, որ գերիները ոչինչ, կսպասեն։ Ձերբակալվում է այն համայնքի ղեկավարը, որտեղ դիրքավորվել է թշնամու զինուժը և որտեղ կապիտուլյանտը պարտվել է ընտրություններում։

Այսօր այդ կապիտուլյանտի հետ կլոր սեղանի շուրջ են հավաքվել քաղաքական կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչներ, որոնք ընտրություններին մասնակցում էին զուտ կապիտուլյանտի հաղթանակն ապահովելու համար։ Իհարկե սրանք բոլորը չեն, կապիտուլյանտն ընտրացուցակներում այլ օգնական կուսակցություններ էլ ուներ, որոնք արդեն եկել սեղմել են կապիտուլյանտի ձեռքը։

Ֆիքսենք ու հիշենք սրանց»։



Նման նյութեր