«3 ամսվա զինծառայող Արամ Թորոսյանն այ սենց ժպիտով անցավ էս դժոխքի միջով, այ սենց ժպիտով պաշտպանեց Շուշին ու նրա պաշտպանության համար էլ զոհեց իր կյանքը»․ Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«3 ամսվա զինծառայող Արամ Թորոսյանն այ սենց ժպիտով անցավ էս դժոխքի միջով, այ սենց ժպիտով պաշտպանեց Շուշին ու նրա պաշտպանության համար էլ զոհեց իր կյանքը»․ Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Արամ Թորոսյանը Երևանից էր: Գերազանցությամբ էր ավարտել դպրոցը: Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի երկրորդ կուրսն ավարտելուց հետո, հուլիսի 3-ին զորակոչվում է բանակ, ծառայում Հադրութում։

Պատերազմի առաջին օրվանից լինում է ամենաթեժ կետերում։ Սկզբում կռվում է Հադրութի համար, այնուհետև՝ տեղափախվում Քարին Տակ: Պատերազմի ամենածանր օրերին տեղափոխվում է Շուշիի կենտրոն:

Նոյեմբերի 7-ի առավոտյան բեկորային վնասվածք է ստանում ձախ ուսի հատվածում: Հրաման են տալիս թողնել մարտն ու անհրաժեշտ բուժօգնություն ստանալ, սակայն չի գնում, վիրակապելուց հետո շարունակում է իրեն վստահած դիրքի պաշտպանությունը: Երեկոյան ոտքի ծանր հրազենային վիրավորում է ստանում, բայց էլի դիրքը չի թողնում, փորձում է դիմակայել թշնամուն, բայց ավաղ, մնալով շրջափակման մեջ, զոհվում է թշնամու դավադիր գնդակից։

Հրադադարից մի քանի օր անց, որոնողական աշխատանքներից ժամանակ Արամի դին գտնում են Շուշիի մատույցներում:

3 ամսվա զինծառայողն այ սենց ժպիտով անցավ էս դժոխքի միջով, այ սենց ժպիտով պաշտպանեց Շուշին ու նրա պաշտպանության համար էլ զոհեց իր կյանքը։

Արամն ընդամենը 18 տարեկան էր…»:



Նման նյութեր