«Հայաստանի ու Վրաստանի սահմանին սկսվել է նոր կամրջի շինարարությունը»
Advertisement 1000 x 90

«Հայաստանի ու Վրաստանի սահմանին սկսվել է նոր կամրջի շինարարությունը»

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանի ու Վրաստանի սահմանին սկսվել է նոր կամրջի շինարարությունը.

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն աջակցում է Բարեկամության կամրջի կառուցման աշխատանքներին, ինչն ուղղված է Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանային կապի բարելավմանը:

Թբիլիսիից 60 կմ և Երևանից 200 կմ հեռավորության վրա Սադախլո-Բագրատաշեն անցակետի կամուրջը Հայաստանից` Վրաստան հիմնական անցման կետն է:

10.3 մլն եվրո արժողությամբ նախագիծը տարածաշրջանային նախաձեռնություն է՝ ուղղված սահմանային ենթակառուցվածքների արդիականացմանն ու ԵՄ չափանիշներին համապատասխանեցմանը:

Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիրը նպատակ ունի վերակառուցել առկա ենթակառուցվածքները` միջազգային չափանիշներին համապատասխանելու, ինչպես նաև հայ-վրացական սահմանին Հայաստանի երեք սահմանային հսկողության օբյեկտներում նոր շենքեր կառուցելու համար: Կամուրջը Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի միջսահմանային բաղադրիչն է` այն նախատեսված է ավարտել 2022-ի վերջին»:



Նման նյութեր