Վթար Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում. կա մեկ զոհ, մեկ տուժած
Advertisement 1000 x 90

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում. կա մեկ զոհ, մեկ տուժած

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կա զոհ և տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Honda Elysion մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1–ին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

armeniasputnik.am